Ժամանակն է, որ իշխանության ստերին վերջ դրվի և այդ վերջ դնողը պետք է լինի հայ ժողովուրդը

Ժամանակն է, որ իշխանության ստերին վերջ դրվի և այդ վերջ դնողը պետք է լինի հայ ժողովուրդը

Արդեն ժամանակն է, որ իշխանության ստերին վերջ դրվի և այդ վերջ դնողը պետք է լինի հայ ժողովուրդն իր կամարտահայտությամբ: Այն մանդատը, որը տրվել է այս իշխանություններին էլ ավելի լավ հայրենիք, ապահով հայրենիք, դեօկուպացված Հադրութ և Շուշի ունենալու համար, արել են հակառակը, ստելով կորզել են այդ վստահության մանդատը և հիմա էլ Հայաստանի սուվերեն տարածքն են թշնամուն հանձնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Մեր իրավունքների առաջին պաշտպանը և այդ իրավունքների առաջին դեսպանը մենք ենք, մենք պետք է պարտադրենք մեր բոլոր գործընկերներին Հայաստանում գետնի վրա տիրող իրականությանն առերեսվել: Առերեսումը պետք է տեղի ունենա ակցիաներով, մարդիկ ազատորեն դուրս գան փողոց և իրենց դիրքորոշումը հայտնել տեղի ունեցող իրավիճակի մասին։ Տավուշում մարդիկ  շատ մարտական են տրամադրված, մարդիկ հասկանում են մոտալուտ վտանգը հատկապես այն բնակավայրերում, ուր այցելել էր օկուպացիոն հանցախմբի ղեկավարը և համոզմում էր մարդկանց, որ 1-2 գրոշի դիմաց պետք է իրենց հողը, պապենական տները հանձնեն։ Գիտեն այդ մոտալուտ վտանգի մասին, ցավալիորեն հույս չունեն, որ այս պետությունը ղեկավարող օկուպացիոն հանցախումբը պետք է կարողանա իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանել»,- ասել է նա: