Ուզում եմ հենց Յալթայի լողափի ավազին գրել, որ Ղրիմն Ուկրաինա է. Զելենսկի

Ուզում եմ հենց Յալթայի լողափի ավազին գրել, որ Ղրիմն Ուկրաինա է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելինսկին իր ամանօրյա ուղերձում ռուսերենով դիմել է Դոնբասի և Ղրիմի բնակիչների և հորդորել նրանց Ուկրաինայի հետ լինել, հայտնում է nahnews.org լրատվական կայքը:

Զելենսկին ընդգծել է, որ ցանկանում է, ոչ թե Կիևում իր նստավայրից, այլ հենց Դոնեցկի տարածքից հայտարարել Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին: Զելենսկիի խոսքով՝ ինքը ցանկանում է ոչ թե համացանցում, այլ այլ հենց Յալթայի լողափի ավազին գրել, որ Ղրիմն Ուկրաինա է:

«Գիտեմ, որ Դոնեցկը, Լուգանսկը և Ղրիմը, բառի բոլոր իմաստներով ապրում են այլ ժամանակում: Եվ արդեն մեկ ժամ է, ինչ հեռուստատեսությամբ ձեզ ասել են, որ Նոր տարին եկել է: Բայց ես գիտեմ, որ արդեն մեկ ժամ է, ինչ դուք մեզ էիք սպասում, որպեսզի Նոր տարին միասին դիմավորենք՝ որպես մեկ ընտանիք, որպես մեկ ժողովուրդ, որպես մեկ երկիր: Դոնբաս և Ղրիմ, հետ տվեք ժամերը, մեզ հետ եղեք», - հորդորել է Զելենսկին: