Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Սլավիկ Գալստյանը հաղթեց  ադրբեջանցուն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 14-6 հաշվով հաղթանակ տանելով ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի նկատմամբ։

Եզրափակիչ դուրս գալու դեպքում Գալստյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի։ Իսկ եզրափակչի ուղեգրի համար մեր հայրենակիցը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Թոիձեի հետ։