Բրիտանիայում վրդովված են Բայդենի արարքից

Բրիտանիայում վրդովված են Բայդենի արարքից

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ III-ի թագադրման արարողությանը, որը նախատեսված է մայիսին։

Սպիտակ տան ղեկավարի այդ որոշումը վրդովվեցրել է բրիտանացի պահպանողական խորհրդարանականներին, որոնք Բայդենի այդ քայլը համարել են որպես թիկունքից հարված, գրում է բրիտանական Express թերթը։
Նրանց կարծիքով, ԱՄՆ առաջնորդն այդկերպ անտեսում է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները։

Միաժամանակ, պարբերականի փոխանցմամբ՝ Բայդենը ապրիլի 11-ին կմեկնի Հյուսիսային Իռլանդիա՝ մասնակցելու Բելֆաստի համաձայնագրի հոբելյանական միջոցառմանը։