Երբ պետք է դիմել բժշկի՝ կրծքագեղձի քաղցկեղի առկայության հետազոտություն անցնելու համար․ խորհուրդ է տալիս բժիշկ-օնկոլոգը

Երբ պետք է դիմել բժշկի՝ կրծքագեղձի քաղցկեղի առկայության հետազոտություն անցնելու համար․ խորհուրդ է տալիս բժիշկ-օնկոլոգը

Ցանկացած նորագոյացության առաջացում կրծքագեղձում հիմք է, որպեսզի տվյալ մարդը բուժհետազոտություն անցնի, պարզելու համար, թե արդյոք չի զարգանում կրծքագեղձի քաղցկեղ։ Այս մասին Говорит Москва ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է բժիշկ-օնկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Պիլեւը։ «Կան իհարկե ախտանշաններ, որոնք «հուշում» են որ որոշակի պրոցեսներ այդ առումով արդեն ընթացքի մեջ են։ Դրանք են կրծապտկի ձեւափոխությունները, նաեւ հստակ մակերեւույթի ձեւավորումը, որով կարելի է ֆիքսել նորագոյացությունը»։

Բժիշկ Պիլեւն ասել է, որ որպես կանոն պետք է դիմել վաղ շրջանում։ Նա խոսել է նաեւ կրծագեղձում բարորակ ձեւափոխությունների՝ կիստաների եւ ֆիբրո-ադենոմաների մասին, որոնց պետք է հետեւել եւ մշտապես УЗИ եւ մամոգրաֆիա անել։