Տարբեր պատվաստանյութերի միախառնումը հետաքրքիր գաղափար է․ կարծում են ԱՀԿ մասնագետները

Տարբեր պատվաստանյութերի միախառնումը հետաքրքիր գաղափար է․ կարծում են ԱՀԿ մասնագետները

Տարբեր պատվաստանյութերի միախառնելը հետաքրքիր է, սակայն հարկավոր են ավելի շատ տվյալներ, այդ թվում նաեւ ռուսական «Спутник V»-ի հետ կապված։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գիտական աշխատակից Սումիա Սվամինաթանը, ըստ РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ։

«Դա կրկին մի ոլորտ է, որի հետ կապված գիտելիքները միայն զարգանում են եւ դա շատ հետաքրքիր կոնցեպցիա է՝ կիրառել երկու տարբեր պատվաստանյութային հարթակներ, որպեսզի փորձել խթանել իմունային համակարգը։ Որոշ իմունոլոգներ, ընդ որում, կարծում են, որ դա կարող է լավ մոտեցում լինել։ Սակայն կրկին մեզ պետք է տեսնել առնվազն հավաստի եւ իրատեսական հետազոտական արդյունքներ»,- ասել է մասնագետը։

Սվամինաթանը նաեւ ասել է, որ ներկայումս ԱՀԿ-ն այդ առնչությամբ տվյալներ ունի միայն AstraZeneca –ի հետ կապված, մինչդեռ հարկ է, որ մյուս պատվաստանյութերի պարագայում էլ ունենա հստակ հետազոտական հավաստի տվյալներ։