Երեխաների սեքսուալ դաստիարակության մասին․ մաս 3-րդ․ Meduza․io-ի անդրադարձը

 Երեխաների սեքսուալ դաստիարակության մասին․ մաս 3-րդ․ Meduza․io-ի անդրադարձը

Մեկ այլ մտայնության համաձայն, ծնողները վախենում են խոսել կյանքի սեքսուալ ոլորտի մասին երեխաների հետ, համարելով, որ դեռ շուտ է։ Իրականում նման վախերը չհիմնավորված են։ Երբեք պետք չէ վախենալ, որ խոսակցությունը սեռադաստիարակության եւ սեռակրթության մասին կարող են լինել կանուխ երեխայի համար։ Սակայն կարեւոր է, որ մինչեւ այդ թեմայով խոսակցությունները, երեխան հնարավորություն ունենա՝ ինչպես մասնագիտական տերմինաբանությամբ է նշվում՝ հետազոտել սեփական մարմինը։

Ահռելի ծնողավարական գրականություն կա այս առնչությամբ, թե ինչպես եւ երբ պետք է սկսել այս թեմայով խոսակցությունները եւ ինչից։ Հոգեբաններն ու մանկավարժները խորհուրդ են տալիս օգտագործել նկարները, այդ խոսակցությունների ընթացքում, հնարավորինս գրագետ եւ նրբանկատ բացատրություններ տալու համար։ Նկարները պատկերավորման վառ միջոցներ են,որոնք կարող են օգնել եւ ծնողին եւ երեխային։

Ընդ որում, արդեն խոսակցության ընթացքում որեւէ ծնող կարող է հասկանալ, թե ինչքան մանրամասնորեն նախնական գիտելիքներ հաղորդի երեխային կյանքի սեքսուալ որոտի եւ սեռականության մասին։Այստեղ հատուկ շեշտելի է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հանդեպ յուրահատուկ մոտեցումը, քանի որ նրանք ավելի ամոթխած են եւ ավելի բարդ է նրանց հետ տեւական եւ որոշակի մտավոր բարդություն ներկայացնող խոսակցությունների վարումը։ Խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի պատկերաշարեր, որտեղ նույն մարդը պատկերված է տարբեր տարիքային վիճակներում եւ ըստ այդմ, ֆիզիոլոգիական-մարմնական փոփոխությունների վրա ուշադրություն սեւեռելով, հնարավորինս գրագետ, պարզ ու նրբանկատ կերպով իրականացնել զրույցը։ Սույնը կարելի է կիրառել նաեւ տիպային զարգացում ունեցող երեխաների համար, իհարկե, ըստ կարողությունների զրույցի դետալները ավելի ընդգրկուն դարձնելով կամ ոչ։