Բեյլն ուզում է վերադառնալ Մադրիդ

Բեյլն ուզում է վերադառնալ Մադրիդ

Մադրիդի« Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը, որն այս պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Լոնդոնի «Տոտենհեմի» կազմում, խոսել է «Ռեալ» վերադառնալու ցանկության մասին։
«Անկեղծ ասած ապագայիս վերաբերյալ իրավիճակն ինձ չի շեղում Եվրոյին մասնակցելուց:

Համար մեկ  պատճառը, որ ես եկա «Տոտենհեմ», խաղալուս ցանկությունն ու Եվրոյից առաջ լավ մարզավիճակում լինելն էր: Հիմա իմ գլխավոր նպատակը «Ռեալ» վերադառնալն է, ու դա, խոստովանում եմ, ես նախապես էի պլանավորել։ Կարծում եմ՝ դեռ լավ մարզավիճակ եմ ձեռք բերելու՝ բոլորին ապացուցելու, ավելի ճիշտ հիշեցնելու, թե իրականում ինչի եմ ընդունակ»,- ասել է Բեյլը տված վերջին հարցազրույցի ժամանակ։