Մեքսիկայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Մեքսիկայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«Ցավոք, տեղեկացնում եմ ձեզ, որ վարակվել եմ կորոնավիրուսով։ Ախտանշանները թեթեւ են, սակայն արդեն բուժում եմ ստանում։ Ինչպես եւ միշտ, մնում եմ լավատես»,- գրել է Լոպես Օբրադորը։

67-ամյա նախագահին առավոտյան ասուլիսներին կփոխարինի ՆԳ նախարար Օլգա Սանչես Կորդերոն։ Նախագահը ասելու է, որ «Ազգային պալատից հետեւելու է երկրի ղեկավարմանը»։