Ադրբեջանն ունի ահաբեկման կոնկրետ նպատակ

Ադրբեջանն ունի ահաբեկման կոնկրետ նպատակ

Դեմարկացիա ու դելիմիտացիա հնարավոր չէ սկսել, որովհետև նախ պետք է լինի փոխհամաձայնեցված իրավական, պայմանագրային բազա, այդ թվում համապատասխան քարտեզներ։ Իսկ եթե այդ համաձայնությունը գոյություն չունի, ուրեմն ոչ կարող է դելիմիտացիա լինել, ոչ էլ առավել ևս դեմարկացիա։ Իսկ այդ տեսանկյունից սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունը գնում է միակողմանի զիջումների, ուղղակի փորձում է քողարկել բուն գործընթացը: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանն ունի կոնկրետ ահաբեկման նպատակ և գյուղացիների շրջանում ահաբեկման մթնոլորտը շիկացնելով՝ որոշակի աջակցություն է հատկացնում Հայաստանի իշխանությանը: Ադրբեջանը փորձում է ճնշումը մեծացնել՝ ոչ թե բուն սպառնալիքների միջոցով կամ բանակցային գործընթացներում հնչող կոշտացող բառապաշարով, այլ կոնկրետ առաջնագծում»,- ասել է նա: