Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը և ևս երկու անձ | «Հրապարակ» 18.12.2019

Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը և ևս երկու անձ | «Հրապարակ» 18.12.2019

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է:
Տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ռազմիկ Աբրահամյանը  կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱԱԾ-ն բացահայտել էր օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները, խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»