Ելցինը փոշմանել էր, որ Պուտինին բերել էր իշխանության․ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոստովանությունը

Ելցինը փոշմանել էր, որ Պուտինին բերել էր իշխանության․ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոստովանությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Գորդոնի մոտ հյուր» հաղորդման ժամանակ անկեղծացել է, որ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը փոշմանել էր, որ Պուտինին բերել էր իշխանության։ Լուկաշենկոն խոստովանել է, որ Ելցինը իշխանասեր մարդ էր եւ կարծում էր, որ Վլադիմիր Պուտինը ամեն հարցով կվազի իր մոտ, սակայն Պուտինը այդ տեսակի մարդկանցից չէր։ Դա խոցել է Ելցինի հպարտությունը եւ նա փոշմանել էր, որ իշխանությունը հանձնել էր Պուտինին։ Մի անգամ նույնիսկ այն աստիճան էր ափերից դուրս եկել, որ Նաինա Ելցինան խնդրել է Լուկաշենկոյին զրուցել, որպեսզի Ելցինը հանգստանա, որովհետեւ նա սրտի հիվանդություն ուներ, եւ նյարդայնանալ նրան չէր կարելի։ Լուկաշենկոն նկատել է, որ ինքը երբեք չի փորձել խցկվել Ելցին-Պուտին հարաբերությունների դաշտ եւ միշտ ասել է, որ Պուտինը գիտի ինչ է անում, նա հիմա նախագահն է ու ավելի լավ է տիրապետում իրավիճակին։