Պարոն նախագա՞հ, էս թռչում եք տիեզե՞րք

Պարոն նախագա՞հ, էս թռչում եք տիեզե՞րք

Պարոն նախագահ ջա՞ն, էս թռչում եք տիեզե՞րք։ Հիմիկվանից ասեմ՝ ես էլ եմ գալիս։ Շվեյցարիա կթռչենք իրար հետ, տիեզերքն ի՞նչ ա՝ չթռչենք։ Ի դեպ, էդ Աբու Դաբիի երկնաքերերի տանիք որ բարձրանաք, էդտեղից տիեզերք՝ երկու քայլ ա, շատ հեռու չի։ Բայց Դուք, ամեն դեպքում, եկեք Հայաստան, որ էստեղից միասին թռչենք, համ էլ բուժզննում կանցնեք՝ պարտադիր «Նաիրի» ԲԿ-ում։ Կգնանք մի քիչ կցրվենք էս գաղջից, ես հեղափոխականներից գլուխս կազատեմ, Դուք՝ հանրապետականներից։ Շատ թարախ տիպ դուրս եկան, ի դեպ, էդ ՀՀԿ-ականները, համ Ձեզ բերին համարյա զոռով նստեցրին տիեզերք թռչող աթոռին, համ էլ օրը մի թարախ բան գրում են Ձեր դեմ, թե բա՝ տարին կլոր վոյաժների մեջ եք, Նիկոլին եք ծառայում, նրա հրահանգներն եք կատարում, բա ո՞ւր մնաց Ձեր սեփական  ԵՍ-ը ու էլի էդ կարգի անհամ բաներ։ Թե ասա՝ բա ո՞ւմ ծառայեի, Սերժին չթողնեիք գնար (ձեզ քցեր, ի դեպ, նոր գնար), իրեն ծառայեի․․․ ճիշտ եմ, չէ՞, ասում․․․ բայց դարդ մի արեք, նախանձությունից ու անճարությունից են դրանք ձեզ տենց «հոշոտում», ինչ ա թե՝ էդ օրենքների հարցում մի քիչ անհասկանալի, ոնց որ թե ավելի շատ մեր սիրելի վարչապետի քիմքին հաճո որոշումներ եք կայացնում։ 

Ես վստահ եմ՝ տիեզերանավում Դուք ինձ ճիշտը կասեք, ու մենք դարձյալ անկեղծ զրույց կունենանք, այս անգամ՝ անծայրածիր տիեզերքում․․․ Մեր մեջ ասած՝ ես էն գլխից, էս համարյա տասը տարի կլինի՝ ջոգել էի, որ էդ հանրապետականները իսան չեն, դրանց վաղուց էր պետք մերժել, ուղարկել գուրողի ծոցը՝ վավերացման․․․ ու մեռա ութ տարի էդ մասին գրելով, բանի տեղ չէին դնում։


Ի դեպ, էն Ձեր հին Cadillac-ը, որով դեռ Սերժի թվերին եկել էիք ՀՀԿ գրասենյակ՝ խորհրդապահական հանդիպման, հետո էլ գնացիք դաշնակների մոտ, էլի քշո՞ւմ եք։ Ու էլի ամրագոտին գցա՞ծ, առանց ախռանա ու առանց կամեռա՞։ Իսկ Դո՞ւք էլ եք Ձեր անվտանգությունից փախչում, երբ ուզում եք միայնակ մեքենա վարել։ Ինձնից խորհուրդ՝ Ձեր անվտանգության պետը՝ Էդոն, շատ պրոֆեսիոնալ է, իրենից իմաստ չունի փախչել, ավելի լավ է՝ ուղղակի հարցրեք, ինքը շատ լավ տղա է, կարծում եմ՝ չի մերժի․․․ համ էլ՝ Ձեզ բան ասողն ո՞վ ա էս քաղաքում․․․ բացի էն վռեդնի հանրապետականներից, իհարկե։

Հ․Գ․ Մի բան էլ՝ էլի Cadillac-ի մասով։ Ես վերջերս հետաքրքրվեցի ու համոզվեցի, որ Ձեր ունեցած հին սերնդի Cadillac Escalade-ն իսկապես ավելի ամուր ու դիմացկուն մեքենա է, քան դրա նորը, որից էն ժիլետով «Ալեն Դելոնը»՝ մեր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է մինչև օրս քշում ու Մանվելի ընկեր Սեյրանը, որի ձայնը վերջերս էլ չի լսվում։ Դե, Կարապետյանը թիթիզ դեմք ա, նորմալ է, որ նա մեքենաների հարցում ձևի հետևից ընկնի, իսկ այ Դուք իմաստուն մարդ եք, գիտեք՝ ինչ մեքենան վարեք կամ որ օրենքը ստորագրեք, որը ուղարկեք ՍԴ, որ հետագայում խնդիրներ չառաջացնի։ Թեպետ՝ կարո՞ղ է մեքենաների հարցում ավելի հեռատես եք․․․ Ձեր Cadillac-ը վկա :)