Հաբիբն այնքան խելագար չէ, որքան ես․ Գեթջի

Հաբիբն այնքան խելագար չէ, որքան ես․ Գեթջի

Դիվիզիոնի ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթջին պատմել է, թե ինչ սպասելիքներ ունի Բացարձակ մենամարտերի առաջնության գործող չեմպիոն Հաբիբ Նուրամգոմեդովից։ «Ես գիտեմ, որ կտեսնեմ նրա արյունը եւ ուզում եմ նրա ռեակցիան տեսնել։ Կարծում եմ, որ նա էլ խելագար է եւ սիրում է մրցել։ Սակայն նա այնքան շատ խելագար չէ, որքան ես։ Վստահ եմ, նա ինքն էլ բազմիցս տեսել է իր արյունը։ Գրազ կգամ, նրա մտքով չի էլ անցնում, որ տեսնելու է սեփական արյունը։ Նրա համար դա երբեք վճռական պահ չի եղել»,- ըստ BJ Penn-ի փոխանցման, ասել է Գեթջին։ Հիշեցնենք, որ Հաբիբ Գեթջի մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերին Աբու Դաբիում։