Դատավորը «բռնել տվեց» իշխանությանը

Դատավորը «բռնել տվեց» իշխանությանը

Դատավոր Վահե Դոլմազյանն Արմեն Աշոտյանին խոսք տալուց առաջ զգուշացրեց որ քաղաքական հայտարարություն չանի։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դատարանը սահմանափակում է քաղաքական գործչի իրավունքները, որովհետև կա ավելի կարևոր հանգամանք։ Արմեն Աշոտյանին ձերբակալելուց հետո հայաստանյան ողջ քաղաքական դաշտը, առանձին գործիչներ հայտարարում էին, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։ Այսինքն նա անձ է, ով ձերբակալվել, ազատազրկվել է գործող կառավարությանը քննադատելու, ընդդիմություն լինելու համար։ Անձ է, որ ձերբակալվել է իր քաղաքական գործունեության համար։

Ձերբակալությունը եղել է անձի քաղաքական գործունեությունը։ Դատավորը փաստորեն իր զգուշացմամբ անզգուշաբար բացահայտեց, թե ինչի համար է ձերբակալված Արմեն Աշոտյանը։ Դատավորը «բռնել տվեց» իշխանությանը, խոստովանեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։ «Խոստովանելուց զատ»՝ ինչպես փոքր երեխայի վրա մատ թափ կտան, զգուշացրեց, որ  «այդպիսի բան չանես»։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Նացիստական Գերմանիայի վայրագությունների մանրամասները հասարակական հնչեղություն ստացան, և պարզ դարձավ, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը բավարար ճշգրիտ չի սահմանում մարդու իրավունքները, ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր՝ անհատի իրավունքների համընդհանուր պայմանագիր։ Ըստ որի՝ քաղաքական կամ այլ համոզմունքների հետապնդումը, որ մինչ այդ ընդունելի էր, հռչակվեց անթույլատրելի ըստ միջազգային իրավունքի։
Փաստորեն դատավորը դեռ մնացել է նացիստական Գերմանիայի վայրագությունների շրջանում ու չի հարգում միջազգային իրավունքը։