«Միլանում» արձագանքել են Իբրահիմովիչի հնարավոր ձեռքբերման մասին լուրերին

«Միլանում» արձագանքել են Իբրահիմովիչի հնարավոր ձեռքբերման մասին լուրերին

«Միլանի» մարզական տնօրեն Պաոլո Մալդինին արձագանքել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ բանակցություններ վարելու մասին լուրերին։ «Իբրահիմովիչն անշուշտ տարբերակ է հանդիսանում մեզ համար եւ մենք շարունակում ենք բանակցությունները նրա հետ։ Սակայն մենք ունենք նաեւ այլ տարբերակներ։ Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան դժվար է լինում։ Նա չի խաղացել հոկտեմբերի 28-ից սկսած, ուստիեւ իրավիճակը դառնում է բավական բարդ։ Մենք բաց ենք բոլոր տաղանդավոր խաղացողների համար»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։