«Ժողովրդավարության բաստիոն»․ Արայիկ Հարությունյանը չդիմացավ մեր «քոմենթին» ու բլոկ արեց

«Ժողովրդավարության բաստիոն»․ Արայիկ Հարությունյանը չդիմացավ մեր «քոմենթին» ու բլոկ արեց

ԿԳՄՍ նախկին նախարար, Փաշինյանի անմնացորդ թիմակից Արայիկ Հարությունյանը քիչ առաջ գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Նախապես ասեմ՝ մերժելու եք»։ Դրա տակ քաղաքացիները տարբեր մեկնաբանություններ սկսեցին թողնել, մենք էլ որոշեցինք կես կատակ հարցնել նախկին նախարարին, թե ում են մերժելու, իրենք իրե՞նց, թե՞ Արցախից բացի նաև Սյունիքի հանձնումը։ Հիշեցնեմ՝ մենք ընդամենը տարածքների հանձնման կամ իրենք իրենց մերժելու մասին էինք գրել, ոչ, օրինակ, բանջարաբոստանային կուլտուրաների մերժման, որից կարող էր վիրավորվել պարոն Հարությունյանը։

Վայրկյաններ անց անգամ ամենաանմեղ հարցադրումը, ուր մնաց՝ քննադատությունը չհանդուրժող իշխանության ներկայացուցիչը բլոկ արեց մեզ։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ազատ խոսքը իբրև թե կարևորող և «ժողովրդավարության բաստիոն» համարվող իշխանությունների մասին։