Հայբիզնեսբանկը կվճարի Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում բնակչությանը հատկացվող աջակցության գումարները

Հայբիզնեսբանկը կվճարի Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում բնակչությանը հատկացվող աջակցության գումարները

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է ՀՀ կառավարության կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվող աջակցության ծրագրին: 
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ միջոցով միջոցառումների շահառու հանդիսացող քաղաքացիները կստանան ՀՀ Կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները: 
Շահառուները իրենց հասանելիք միանվագ աջակցության գումարի և վճարումն իրականացնող բանկի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid :

Շահառուները կարող են ստանալ աջակցության գումարները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ: 

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./

Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք  ապահովել առավել խոցելի խմբերի սոցիալական անվտանգությունը և նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը:  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից