5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Թուրքիայի արեւելքում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Օջախի խորությունը գնահատվում է երկու կիլոմետր։ Էպիկենտրոնը գտնվում է Սիվրիջ քաղաքից տասը կիլոմետր դեպի արեւմուտք, Էլյազըղ քաղաքից քսանմեկ կիլոմետր դեպի հարավ։ 10 կմ շառավղով այն զգացվել է բավական ուժեղ։