Ադրբեջանում ՝ընտրական սկանդալ

Ադրբեջանում ՝ընտրական սկանդալ

Ադրբեջանի ԿԸՀ-ն ժամեր առաջ չեղյալ է ճանաչել Շիրվանի թիվ 46 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Ռաշադ Ջամալովի գրանցումը: ԿԸՀ-ն ահազանգ է ստացել, որ Ջամալովը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի եւ այդ փաստը թաքցրել է: Այդ հիման վրա էլ նրա գրանցումը չեղյալ է ճանաչվել:

Ռաշադ Ջամալովն Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախկին նախարար, հանգուցյալ Յավար Ջամալովի որդին է եւ այդ ընտրատարածքում իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության կողմից էր պատգամավորի թեկնածու առաջադրվել: