Ղրիմի կամուրջը երկու անգամ փակվել է․ օդային տագնապ է հնչել

Ղրիմի կամուրջը երկու անգամ փակվել է․ օդային տագնապ է հնչել

Հինգշաբթի՝ հուլիսի 20-ին, ռուսները երկու անգամ արգելափակել են երթեւեկությունը Ղրիմի կամրջով՝ օդային հարձակումների վտանգի պատճառով։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ղրիմի օպերատիվ շտաբը։

Առաջին օդային տագնապը հայտարարվել է երեկոյան, երկրորդը՝ կեսգիշերից քիչ առաջ, փոխանցում է Baza Telegram ալիքը։ «Օդային տագնապ։ Բոլորը լքում են կամուրջը»,- նշվել է հաղորդագրության մեջ։ 

Ղրիմի կամրջի երթեւեկությունը փակելուց հետո բոլոր մեքենաները շրջվել են հակառակ ուղղությամբ։
12 րոպե անց հաղորդվել է, որ կամրջով երթեւեկությունը վերականգնվել է։ 

Հաղորդվել է, որ կամրջի վրա վարժանքներ են անցկացվել։