Բոն Ջովին կարող է հեռանալ մեծ բեմից

Բոն Ջովին կարող է հեռանալ մեծ բեմից

Ամերիկացի հայտնի երաժիշտ Ջոն Բոն Ջովին խոստովանել է, որ կլքի բեմը, եթե ձայնի հետ կապված խնդիրները վերանան։ Այս մասին արտիստը հայտնել է The Sunday Times-ին տված նոր հարցազրույցում։

Մասնավորապես, 2022 թվականին ձայնի հետ կապված վիրահատության ենթարկված երգիչը դեռ վերականգնողական թերապիա է անցնում։ Նա հայտարարել է, որ եթե իր վոկալ տվյալները չվերականգնվեն, ապա բեմից հեռանալը լավագույն որոշումը կլինի։

«Ես ուզում եմ օրական երկուսուկես ժամ, շաբաթը չորս գիշեր ելույթ ունենալ, և ես գիտեմ, թե որքան լավը կարող եմ լինել, այնպես որ, եթե չկարողանամ երգել… Եկեք միայն ասենք, որ մի օր պետք է գիրուկ Էլվիս դառնամ»,-ասել է Բոն Ջովին։

Այնուամենայնիվ արտիստն ամենևին էլ չի հրաժարվում երգելուց. նա նոր ալբոմ է ձայնագրել, սակայն նշել է ստուդիայում աշխատելու և հյուրախաղերի միջև եղած հսկայական տարբերությունը։
Խմբի նոր ալբոմի թողարկումը նախատեսված է հունիսի 7-ին։