Դավաճանները

Դավաճանները

Դավաճա՞ն եք փնտրում. խնդրեմ, նայեք այս ցանկին:

• Բոլոր նրանք, ովքեր անցած 30 տարիների ընթացքում լքեցին երկիրը:

• Բոլոր նրանք, որ այսուհետ կլքեն երկիրը կամ պատրաստվում են դրան: 

• Բոլոր նրանք, ովքեր բավարարվում են մեկ կամ երկու զավակ ունենալով, որպեսզի լքելու պահին իրենց գործը հեշտ լինի:

• Բոլոր նրանք, ովքեր պատերազմը ավարտված համարելով՝ զբաղվեցին միայն իրենց անհագուրդ ցանկությունները բավարարելով:

• Եվ վերջապես՝ բոլոր նրանք, ովքեր, գլուխները կորցրած, հիվանդագին քինախնդրությամբ ծափահարեցին մեր այս անգլուխ ղեկավարներին, որոնց գերխնդիրն էր երկիրը սեւի ու սպիտակի բաժանելը...

• Իսկ վերջինն էլ, իր ստորագրությամբ, ամբողջացրեց ցանկը...

Պետք է համազգային մի մեծ դատարան կազմվի, որտեղ պատասխան պիտի տան բոլորը: Իսկ այդ դատարանի դատավորներն են լինելու մեր հազարավոր նահատակների ծնողները, որոնց սիրասուն զավակների սուրբ արյունը հոսեց այս հողի վրա` այս հողում ապրողների համար։

Փառք մեր հերոսներին… Նրանք կռվեցին մեր բոլորի համար՝ առանց սեւի ու սպիտակի, առանց հնի ու նորի։ Մենք կապրենք նրանց արյամբ կերտված հայրենիքում՝ նրանց վերջին պատգամին ականջալուր։

Վահան Դարբինյան