Պատրիարք Կիրիլը մտահոգ է ՌԴ միգրանտների հոսքից․ հայերը խորհելու բա՞ն ունեն 

Պատրիարք Կիրիլը մտահոգ է ՌԴ միգրանտների հոսքից․ հայերը խորհելու բա՞ն ունեն 

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է, որ անհանգստացած է արտերկրից Ռուսաստանի Դաշնություն աշխատուժ ներգրավելու երկարաժամկետ հետևանքներով։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Այսպիսի մարդիկ մեզ ոչ հավատով, ոչ մշակույթով չեն մտերմանում, նրանք ունեն իրենց հավատքն ու մշակույթը»,- ասել է Ռուս ուղափառ եկեղեցու առաջնորդը։
Նրա խոսքով՝ ռուս մարդը պետք է հարգի իր համար օտար մշակույթը, բայց եթե ինչ-որ պահի այն սկսի գերիշխել, Ռուսաստանը կարող է կորցնել իր անհատականությունը։ Այս առնչությամբ պատրիարք Կիրիլն ասել է, որ էժան աշխատուժ ձեռք բերելու ցանկությունը չպետք է ազդի երկրի վրա՝ ի դեմս նրա սովորույթներն ու լեզուն չիմացող հսկայական թվով մարդկանց։
Միաժամանակ, հոգեւորականը բացառել է մահմեդականների նկատմամբ թշնամանքի առկայությունը՝ նշելով, որ իր խոսքն այդ մասին չէ։ Նա պարզաբանել է, որ այս թեման արծարծելով նկատի ուներ Ռուսաստանում ժողովրդագրական գործընթացների հնարավոր արմատական ​​փոփոխությունը։
Պատրիարք Կիրիլը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությունը և մտավորականությունը պետք է հասկանան այն դժվարությունները և խնդիրները, որոնց կարող է հանգեցնել այն, ինչ կատարվում է մի երկրում, որը բազմազգ է։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի (ՔԿ) ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր երկրում միգրանտների շրջանում հանցագործությունների աճի մասին։ Պաշտոնական տվյալներով, 2023 թվականի սկզբից օտարերկրացիները կատարել են ավելի քան 31 հազար հանցագործություն։