Ռուսաստանի նախկին վարչապետին «գործակալ» են հայտարարել

Ռուսաստանի նախկին վարչապետին «գործակալ» են հայտարարել

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը թարմացրել է «օտարերկրյա գործակալների» ցուցակը՝ ներառելով քաղաքական գործիչ և Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին։ Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Արդարադատության նախարարության տվյալներով, «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում ներառվել են նաև խորհրդային գրականության և մշակույթի պատմաբան, Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի աշխատակից Իլյա Վենյավկինը, «Կարող ենք բացատրել» նախագծի լրագրող Իլյա Դավլյաչինը, Դաղստանի «Նոր գործ» թերթի լրագրող Իդրիս Յուսուպովը և «Մարդիկ» ՍՊԸ-ն։