Քրեական գործ է հարուցվել դատապարտյալների խոշտանգումների տեսանյութը հրապարակածի նկատմամբ

Քրեական գործ է հարուցվել դատապարտյալների խոշտանգումների տեսանյութը հրապարակածի նկատմամբ

Բելառուս Սերգեյ Սավելևի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Gulagu.net հարթակը հաղորդում է, որ հենց նա է հրապարակել Սարատովի շրջանի տուբերկուլյոզով հիվանդ դատապարտյալների հիվանդանոցում դատապարտյալների խոշտանգումների արխիվացված տեսանյութերը։

РБК-ն ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայություն այս մասին հարցում է ուղարկել։ Ըստ պարբերականի՝ այս տեսանյութերում երևում են ոչ միայն խոշտանգումների, այլ բռնաբարությունների տեսարաններ։

Գոյության ընթացքում հարթակը ՌԴ ուղղիչ աշխատանքային տներում դատապարտյալների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին փաստող շուրջ  40 մեգահերց նյութեր է ստացել։ 24 տեսանյութերում արձանագրված են խոշտանգումներ, որոնք արվել են նաև բանտային ադմինիստրացիայի հետ համագործակցությամբ։

Սավելևը հրապարակելուց հետո խոսել է նաև այս շաբաթ  Би-би-си-ին տված հարցազրույցում։

Տղամարդու խոսքով՝ նա թմրանյութերի առաքման համար 9 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Սարատովի գաղութում, որտեղ 2 տարի շարունակ հավաքագրել է տեղի ունեցող բռնությունները։ Նա դրանք արխիվացրել է և դրանց մի մասը փոխանցել է Gulagu.net-ին։