Վարդենիսում կյանք առած հերոս տղաները. լուսանկարներ

Վարդենիսում կյանք առած հերոս տղաները. լուսանկարներ

Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ՝ մայրեր, քույրեր, եղբայրներ.

Արցախն ու Հայաստանը կրկին գոյապայքարում են, մեր որդիները՝ հայոց սահմաններին:
Հազարամյակներ շարունակ hայորդին իր սուրբ արյամբ սրբագրել է hայ ժողովրդի գոյության պատմությունը, վերածնվել հերոսական հաղթանակների ծոցում՝ ծնկելով ոսոխին: Այսօր այդ նույն հայորդին է՛լ ավելի զորեղ, զենքն ու հավատն առած վճռական պայքարի կիզակետում է, մի նոր, անխուսափելի հաղթանակի ճանապարհին:

Հարգելի՛ հայրենակիցներ, այս ամենի հետ մեկտեղ սակայն, պիտի ընդունենք, որ հաղթանակները սնվում են հերոսների արյամբ, սնվում են նույնքան ագահորեն, որքան համառ են ժողովուրդները, ուստի, անասելի ցավով, բայց և պատվով պիտի ընդունենք մեր անգին կորուստները, պիտի հասկանանք, որ կռվի ժամին ընկած զինվորի աչքերում եղել ենք մենք՝ արևածագի ժողովուրդս՝ հաղթած, հզոր, արդար…
Վարդենիսում կյանք առած հերոս տղաներ՝

Մինասյան Կամո Մանվելի- 27.08.1984թ.
Պողոսյան Վարդան Դերենիկի - 24.01. 1987թ.
Սևոյան Լևոն Մեխակի - 14.05.1994թ.
Մադոյան Արսեն Վարուժանի - 30.06.1986թ.
Ջանիբեկյան Արտաշես Կորյունի – 23.07.1985թ.
Մովսիսյան Սենիկ Արաի – 19.03.2001թ.
Հակոբյան Զավեն Ստեփանի – 21.03.2001թ.
Մկրտչյան Ռազմիկ Գալուստի – 07.03.1999թ.
Թադևոսյան Վարդան Սերյոժի – 03.12.1980թ.
Գալստյան Մուշեղ Արամի – 18.02.1997թ.
Կարպետյան Միքայել Գուրգենի – 09.06.1993թ․
Ղասաբյան Արման Կամոյի - 02․01․2001թ
Մեծագույն կորուստ է ձեր մահը և չափազանց պարտավորեցնող: Տակավին ձեր վրեժը լուծված չէ, և լուծված կլինի միայն հայ ժողովրդի բացարձակ հաղթանակի արձանագրմամբ:
Մենք գլուխ ենք խոնարհում ձեր հիշատակի առջև այսօր, որպեսզի վաղը գլուխը վեր պարզած ծնկենք թշնամուն հերթական անգամ, որպեսզի վաղը հայ սերմնացանը շաղ տա ցորեն ոսկին, փթթի նռենին, Աստծո տաճարում կնքվեն մանուկներ:

Պարտական ենք և պատրաստակա՛մ,
Հավերժ փա՛ռք ձեզ հերոսներ: