ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտել են ԼՂ հակամարտությամ գոտում լայնածավալ մարտական գործողությունները

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտել են ԼՂ հակամարտությամ գոտում լայնածավալ մարտական գործողությունները

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտել են լայնամասշտաբ մարտական գործողությունների ծավալումը Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ կոչ արել Երեւանին եւ Բաքին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի կայունացման համար։ «Համանախագահները անհանգստացած են լայնածավալ մարտական գործողությունների՝ Ղարաբաղյան հակամարտության շփման գծի երկայնքով ծավալման մասին հաղորդագրությունների ստացումով։ Մենք կտրուկ կերպով դատապարտում են ուժի կիրառում եւ ափսոսանք հայտնում անիմաստ կորսված կյանքի համար, ներառյալ նաեւ քաղաքացիական անձինք։ Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ սկսել բանակցություններ՝ հակամարտության կայուն կարգավորման ուղիների որոնման համար»,- ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տարածած հայտարարության մեջ։ Միաժամանակ համանախագահները կոչ են արել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար եւ պահպանել հավատարմությունը՝ հակամարտության՝ բաղի խաղաղ կարգավորումից այլ ելք չունենալու դրույթին։