Երբ կորոնավիրուսային հիվանդությունը հնարավոր կլինի դարձնել վերահսկելի․ ԱՀԿ-ն ժամկետ է նշել

Երբ կորոնավիրուսային հիվանդությունը հնարավոր կլինի դարձնել վերահսկելի․ ԱՀԿ-ն ժամկետ է նշել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ արդեն առաջիկա ամիսներին նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության պանդեմիան հնարավոր կլինի դարձնել վերահսկելի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ «Մենք ունենք գործիքներ, առաջիկա մի քանի ամսում պանդեմիան վերահսկելի դարձնելու համար։ Սակայն պետք է այդ գործիքները կիրառել հետեւողականորեն եւ բալանսավորված»,- ասել է նա։ Նա ասել է, որ ներկայումս անհանգստացնող է այն, որ հիվանդության տարածման տեմպերը աճել են 25-59 տարեկանների շրջանում։