Որ դատավորին է մակագրվել Մխիթար Զաքարյանի կալանքի դեմ բողոքը․ ինչով է նա հայտնի

Որ դատավորին է մակագրվել Մխիթար Զաքարյանի կալանքի դեմ բողոքը․ ինչով է նա հայտնի

Մեր տեղեկություններով՝ Մեղրիի նախկին քաղաքպետ Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին։

Նշենք՝ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով։ Մասնավորապես՝ 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը)։

Վերաքննիչի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հանրությանն առավել հայնտի է մի քանի աղմկահարույց բողոքներ քննելով, մասնավորապես՝ նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների կալանքի դեմ բողոքները չէր բավարարել, ըստ այդմ՝ նրանց թողնելով կալանքի տակ։