ՀՀ ազգային հերոսին պետք է հանել համացանցային կալանքից․ ակցիա է մեկնարկել

 ՀՀ ազգային հերոսին պետք է հանել համացանցային կալանքից․ ակցիա է  մեկնարկել

Մի խումբ քաղաքացիներ Մոնթե Մելքոնյանի ծննդյան առիթով հավաքվել են Ազատության հրապարակում։ Նրանք պատրաստվում են երթ իրականացնել նախ դեպի ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենք, ապա Եռաբլուր։

«Ուզում եմ տեղեկացնել, որ 2020 թվականից հետո Մոնթե Մելքոնյանի անուն-ազգանունը օգտագործող ցանկացած օգտատեր արգելափակվում է։ Մեր ազգային հերոսը այսօր փաստացի հայտնվել է տեղեկատվական բլոկադայի մեջ։ Մեր միտքն ու նպատակը այն է, որ հնարավորինս մաքրենք Մոնթե Մելքոնյանի կերպարը, հնարավորինս անենք այնպես, որ Մոնթե Մելքոնյանը արգելափակումից հանվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ասաց ակցիայի մասնակիցներից ԵՊՀ միջազգային հարաբերությունների երրորդ կուրսի ուսանող Գուրգեն Դանիելյանը։

«Այս խնդիրը ծագել է միայն 2020 թվականի պատերազմից հետո։ Տարածված կարծիք կա, որ Մոնթե Մելքոնյանը հանդիսացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամ, դրա համար է արգելափակումներ լինում , իսկ ԱՄՆ հաղորդագրություններում այս բանակը, գիտենք, համարվում է ահաբեկչական կառույց։ Ըստ Ֆեյսբուքի՝ ահաբեկչական կառույցի անդամ լինելու փաստը պատճառ է, որ արգելափակում լինի, սակայն տրամաբանություն այդքան էլ չկա, որովհետև բազմաթիվ մարդկանց դեպքում, որոնք նույնպես տարբեր կազմակերպությունների անդամներ են եղել, արգելափակում չի եղել իրենց դեպքում»,- հավելեց նա։