Վրաստանն ու Մոլդովան կանդամակցեն այժմյան տարածքներո՞վ․ արձագանք ԵՄ-ից

Վրաստանն ու Մոլդովան կանդամակցեն այժմյան տարածքներո՞վ․ արձագանք ԵՄ-ից

Եվրամիությունը կարող է դիտարկել Մոլդովային և Վրաստանին մասնակի ընդունելու հնարավորությունը՝ առանց Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«Վրաստանի և Մոլդովայի եվրոպական ապագան չի կարող լինել հակամարտությունների պատանդ: Դա հաստատվել է ԵՄ ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։

Միաժամանակ, Ստանոն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է այդ երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։