Went along to get along

Went along to get along

Այ մարդ, ես էլ ասում եմ էս ո՞ւմ եմ նմանեցնում ՔՊ-շնիկներին և մանավանդ Վահագն Ալեքսանյանին: ԱԺ նիստում Վահագն Ալեքսանյանն այնքան կենտրոնացավ այդ բառի վրա, որ այլևս համոզվեցի՝ ԱԺ մեծամասնությունն ու նրանց քաղաքական ղեկավարը շատ նման են կոլաբորացիոնիստների: Ինքը՝ Վահագն Ալեքսանյանը, նույնիսկ ֆիգուրայով է նման կոլաբորացիոնիստի, բայց դա չի նշանակում, որ կոլաբորացիոնիստը պոզով-պոչով կամ հատուկ դունչուպնչով է լինում: Ընդհակառակը՝ կոլաբորացիոնիստը շատ նման է սովորական մարդու, և մենք չենք կարող փողոցում կոլաբորացիոնիստին անզեն աչքով տարբերել սովորական մարդուց: Կարճ ասած՝ ստորև կխոսեմ կոլաբորացիոնիզմի մասին:

Կոլաբորացիոնիզմը ծագում է ֆրանսերեն collaboration բառից և հաճախ կարող է հանդիպել նաև կոլլաբրացիոնիզմ ձևով, որի չոր թարգմանությունն ինքնին քֆուր չէ: Բառը ծագել է 1870-ական թվականներին և նախապես ուներ համագործակցություն իմաստը: Պատահական չէ, որ կոլաբորացիոնիստներին այդ ժամանակ անվանում էին նաև համագործակցողներ: 1940-ական թվականներին, սակայն, սա արդեն մեր իմացած համագործակցությունը՝ կոոպերացիան չէր: Կոլաբորացիոնիստ անվանում էին այն համագործակցողներին, որոնք, թշնամու հետ համագործակցաբար աղետներ էին բերում սեփական երկրի ու ժողովրդի գլխին, դառնում ազգակործան պատուհասներ: Այն էլ ասեմ, որ կոլաբրացիոնիստ չէին ծնվում, դառնում էին այդպիսին ամենատարբեր հանգամանքներում: Դրան հատկապես նպաստում են պատերազմներն ու խայտառակ կապիտուլյացիաները: Պարզ ասած՝ Կոլաբրացիոնիստներն այն մարդիկ էին, որոնք հարմարվում են իրավիճակին, որ համապատասխանեն իրավիճակին: Այլ խոսքով՝ «went along to get along»:

Թշնամու հետ համագործակցողների մեջ սովորաբար գրգռվում են վախի ու մորթապաշտության զգացողություններ, առաջացնում է պատասխանատվությունից խուսափելու անզուսպ ցանկություն, իսկ ինչ վերաբերում է ծանր հետևանքներին՝ դրանք որպես կանոն անխուսափելի են դառնում: 44-օրյա պատերազմին հաջորդած օրերին, երբ նայում էի Նիկոլ Փաշինյանի վազվզող աչքերին և ՔՊ-շնիկների պադոշ դեմքերին, զգում էի, որ նրանք թափված արյան համար պատասխանատվություն ստանձնողը չեն: Կփախչեն մի կողմի վրա, ռադ կլինեն՝ մտածում էի: Բայց ես սխալվում էի, քանզի չգիտեի նաև, որ նրանք թշնամու հետ համագործակցողների ամենաայլանդակ տեսակին են պատկանում: Նրանց մեջ, փաստորեն այնքան ուժեղ էր նստած «went along to get along»-ը, որ նախ կարողացան ստեղծել հետպատերազմյան միանգամայն այլ իրավիճակ և ապա՝ հարմարվել ու համապատասխանել այդ իրավիճակին: Այսպիսի կոլաբորացիոնիզմ դեռ ոչ ոք չէր տեսել:

Երբ թշնամու հետ համագործակցած մարդուն ասում ես կոլաբորացիոնիստ, նա վիրավորվում է, սկսում է անկանոն շարժումներ անել: Պատահում է նաև, որ թռնում են ամբիոնի մոտ, ինչ-որ բառեր արտասանում կոլաբորացիոնիզմի մասին՝ չհասկանալով, որ կոլաբորացիոնիզմն այլևս իր և իր նմանների մոտ դարձել է անբեկանելի մտածողություն, անհաղթահարելի բնավորություն և անուրանալի վաստակ: Նա չի գիտակցում, որ այդ բեռից ազատվել չի կարողանալու մինչև իր կյանքի վերջը: Նրան թվում է, թե իրեն հաջողվել է ստեղծել մի իրավիճակ, որին այլևս հարմարվել է և համապատասխանել: Բայց կոլաբորացիոնիստը սխալվում է: Սխալվում է, որովհետև ժողովուրդը ամենուր և միշտ արհամարհում է կոլաբորացիոնիստներին, նրանց համարում պարտության մեղավորներ, պատեհապաշտներ,  ամուր քաղաքական հավատարմություն չունեցողներ, վախկոտներ, թշնամու կողմից խաբվածներ, ինքնախաբվածներ, էժան ծախվածներ, քաղաքական կենտրոնացումից շեղվածներ, անզորություն մարմնացումներ, սեփական մեղքից խուսափողներ:

Այսպիսի բաներ, պարոնայք ՔՊ-շնիկներ և հատկապես Վահագն Ալեքսանյան: