ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆ

Արևմտյան երկրները Հայաստանը կվերածեն տարածաշրջանում նոր հակամարտություններ հրահրելու նոր գործիքի, ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  Նա հավելեց, որ Երևանին կլքեն, հենց որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն «բավականաչափ խաղան»:

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր կապերը թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խաթարել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մեխանիզմները։  Արևմտյան երկրները փորձում են վեճ հրահրել Հարավային Կովկասում մերձավոր հարևանների միջև, իսկ Հայաստանին վերապահված է ընդամենը գործիքի դեր, որով ԱՄՆ-ն և ԵՄ-ն ծրագրում են նոր մեծ կրակ վառել։ Բավականաչափ խաղալով՝ արևմտյան ներկայացուցիչները կլքեն Հայաստանը»,- ասել է Զախարովան։