Ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց

Ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը վաղաժամկետ-պայմանականով ազատ արձակվեց։ Նման որոշում է կայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը։ 

Նշենք, որ Գրիգորյանը 25 տարի է, ինչ անազատության մեջ է։

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։