Ժողովուրդը կհասնի Փաշինյանի հրաժարականին. Առուշ Առուշանյան

Ժողովուրդը կհասնի Փաշինյանի հրաժարականին. Առուշ Առուշանյան

Ժողովուրդը կհասնի Փաշինյանի հրաժարականին: Այս մասին Դիմադրության շարժման մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է Գորիսի նախկին քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Նա մեկնաբանել է, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ապա հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը հրաժարական կտա:

«Իշխանությունները փորձում են ճնշում գործադրել միայն մեր ժողովրդի վրա, իսկ երբ այդ ճնշումը պետք է գործադրել թշնամու վրա, սկսում են խաղաղություն աղերսել: Նրանք չեն պայքարում, նրանք պայքարի իմունիտետ չունեն: Ինձ համար ավելի կարեւոր է պետականությունը, քան անձնական բարօրությունը, այդ իսկ պատճառով ինձ չեն կանգնեցնի ո՛չ ձերբակալությունը, ո՛չ ինչ-որ ուրիշ բան: Մենք հայրենիք ենք կորցրել: Ի՞նչ արժի մարդու կյանքը, որը վախենում է կարծիք հայտնել այն մասին, որ ներկայիս իշխանությունները մեզ դեպի կործանում են տանում: Իրական ազատությունը ներքին եւ ոչ թե արտաքին ազատությունն է: Ես միշտ իմ կարծիքը կհայտնեմ՝ անկախ այն հանգամանքից՝ կլինեմ բանտում, թե ինչ-որ այլ տեղ:

Պետական ապարատն ու ուժային կառույցները պետք է կանգնեն ժողովրդի կողքին»,- հավելել է Առուշանյանը: