Բանակը ժողովրդի կողքին է. Սեյրան Օհանյան

Բանակը ժողովրդի կողքին է. Սեյրան Օհանյան

«283 կմ հատվածից 260-ում զինվորները, հրամանատարները հերոսաբար կռվել են, զոհվել են: Գլխավոր հարվածի՝ հարավային ուղղությամբ, էլի կռվել են, զոհվել են, բայց նրանք մեղավոր չեն, որ այդ ուղղությամբ է հակառակորդը կուտակել իր ամենամեծ ուժերը: Ոչ ոք մեղավոր չէ, որ հարավային հարվածում ճեղքում է եղել: Պարզ պետք է ասել՝ «մալադեց» բոլոր նրանց, ովքեր կռվել են, բայց «ոչ մալադեց» այս իշխանություններին, ովքեր ոչինչ չեն արել այդ ճեղքումը կասեցնելու, սահմաններն ամրապնդելու համար: Ոչ մեկը չէր պահանջում այսօրվա կառավարության աթոռին կառչած անձին՝ հրաման տալ, ասել՝ մեկ օր ձեզ ժամանակ՝ որոշում ընդունեք և սահմաններն ամրապնդեք: Իսկ զինվորականների համար դա մեկ օրվա գործ էր, նրանք կանեին, չեն արել դա: Եվ այս պայմաններում, մեկուկես տարի է անցել, խոսում են, երգում են բանակի բարեփոխումների մասին: Ես ցավով եմ ասում, բայց այդ բարեփոխումները այն տեմպերով չեն իրականացվում: Իսկ բանակն ամենաարագը պետք է վերականգնի իր ողնաշարը, իր մարտունակությունը: Այսօր զինվորներն էլ տրամադրված են, բանակը ժողովրդի կողքին է, ինչ էլ լինի՝ մեր սահմաններին կանգնած է»,- ասաց Սեյրան Օհանյանը, որի կոչից հետո հրապարակը սկսեց վանկարկել՝ «բանակ, բանակ»: