Որտեղ են գյումրեցիները, քիչ են, շատ քիչ

Որտեղ են գյումրեցիները, քիչ են, շատ քիչ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Երեկ դեկտեմբերի 7_ն էր և յուրաքանչյուրիս համար սգո , հիշատակի, հիշողությունների , լավ ու վատ մանկության, ապրումների օր էր:
Գյումրին վեր է հառնում , մարդիկ կրկին սկսում են ժպտալ , կյանքը սկսել է ակտիվանալ, ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը : Կարծես ...
Չէ դեռ չի ընկել ու չի ընկնում ...
Ամեն ինչ կվերականգնվի , մարդիկ իրենց բնակարանները կստանան, տնակները կքանդվեն , տանիքները կվերանորոգվեն , փողոցները կարգի կգան ,բայց...
Որտեղ են գյումրեցիները, քիչ են , շաաատ քիչ , կամաց -կամաց տուն են գնում գյումրվա հետ կապ չունեցող մարդիկ: Հա քաղաքը լցվում է , բայց համն ու հոտը չի վերականգնվելու: Գյումրին խասյաթ ունի ու էդ խասյաթը մենակ գյումրեցին է հասկանում , Գյումրին պահանջ ունի ու էդ պահանջը մենակ գյումրեցին կարող է կատարել :
Գյումրիում ապրելը , դեռ գյումրեցի դառնալ չէ, էդ ուրիշ ձև ունի , իրար չխառնե՜ք:
Ես էլ գյումրեցի չեմ , բայց տեսնում եմ թե որքա՜ն և ինչ է պակասում Գյումրու ամբողջական դառնալուն :
Հուսամ , որ գյումրեցիները մի օր կլցնեն Գյումրին իրենցով:
Առանձնահատկությունը մենակ շենքով չէ այլ մարդկանցով:»