Հոպարի համար համացանց միացրեք․ Լապշինը՝ Ալիեւի մասին

Հոպարի համար համացանց միացրեք․ Լապշինը՝ Ալիեւի մասին

Այնպիսի տպավորություն ունեմ, որ Իլհամ Ալիեւին նախագահական պալատում պահում են լիակատար մեկուսացման մեջ, եւ նա բացարձակապես չգիտի, թե ինչ է կատարվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հանդեպ վստահությունը մոտավորապես զրոյական է, սակայն կարդալով «сортир-таймс»-ը, օյ կներեք «Հաքին․ազ»-ը, որ նրանք գրավել են Մատաղիսը, ես անհանգստացա։ Այդ գյուղը գտնվում է Թալիշ տանող առանցքային նշանակություն ունեցող մայրուղու մոտ։ Իսկ Թալիշում ես ճանաչում եմ ընտանիքների։ Միթե նրանք աղետի մեջ են։ Զանգահարեցի ու լսեցի աշխույժ ձայն, որ հարցնում էր, թե ինչպես են գործերս։ Իմ մոտ ամեն ինչ լավ է, իսկ դուք ոնց եք։ Նրանք ասում են, որ կրակողներ են շուրջբոլորը շատ տներ կան վնասված, սակայն դիմանում են։ Երեխաներին հանել են, մեծահասակները մնացել են։ Երեկ ադրբեջանցիները համարյա մտել են գյուղ, մոտ են եղել, սակայն նրանց ետ են շպրտել սահմանի նախնական գիծ եւ հիմա ամեն բան կարգին է։ Մատաղիսում նույնպես ամեն բան կարգին է, ոչ մեկ չի գրավել այն։ Պատմում եմ, որ ադրբեջանական մամուլում գրում են, որ ձեր գյուղը գրավել են եւ հասցրել անվանափոխել Սուգովուշան։ Ծիծաղեում են, ու ասում, դե թող միանգամից Բաքու անվանափոխեին, ինչու են մանրանում։ Հեյ, բավական է սուլթանին տանջեք, միացրեք համացանցը նրա համար, թե չէ հոպարը լրիվ է երեւակայության գիրկն ընկել»,- գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։