ՏԱՍՍ. Հայաստանը պատրաստ է քննարկել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը

ՏԱՍՍ. Հայաստանը պատրաստ է քննարկել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը։

***

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը կարող է քննարկվել Մինսկի խմբում։ Այս մասին ՀՀ վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում։ «Տեսեք, նման հարցերը պետք է քննարկվեն ավելի լայն կոնտեքստով Մինսկի խմբում»,- ասել է Փաշինյանը, ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք կցանկանար նա տեսնել ռուս խաղաղապահների Լեռնային Ղարաբաղում։