Քրեական ենթամշակույթը հաղթեց

Քրեական ենթամշակույթը հաղթեց

Թեպետ իշխանություններն առաջին օրվանից պայքարում են քրեական ենթամշակույթի կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «օրենքով գողերի» ու գողականների դեմ, սակայն այդ ենթամշակույթը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ պետական եւ այլ հարցերում։ Հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը, ինչպես տեսանք, տեղափոխվեց աշխարհի այլ պետություններ, եւ հատկապես Ռուսաստանում սկսվեցին հայերի ու ադրբեջանցիների բախումներ, տնտեսական խոչընդոտներ առաջացան: Ազգամիջյան լուրջ բախումները կանխելու ուղղությամբ պաշտոնական խողովակների իրականացրած քայլերը տեւական ժամանակ արդյունք չէին տալիս։

Ընդամենը մի քանի օր է, ինչ հարաբերական անդորր է նկատվում, եւ դա միայն այն բանից հետո, երբ հարցին խառնվեցին այդ ենթամշակույթի կրողները, որոնք քրեական աշխարհում «սխոդկա» արեցին։ Հայազգի գործարար, գործող իշխանությունների հետ սերտորեն համագործակցող Սամվել Կարապետյանը դիմել էր ռուսաստանաբնակ հայազգի ազդեցիկ «գողերին» եւ առաջարկել հարցին լուծում տալ։ Երկու ազգերի գողերի ներկայացուցիչների մասնակցությամբ էլ հաջողվել է հասնել հարաբերական «հրադադարի»։