Տիկ-տոկյան նոր «աստղ»՝ քաղաքապետարանից․ «Ականջ ծամող» Նուարդ Վարդանյանի զվարճանքը (տեսանյութ)

Տիկ-տոկյան նոր «աստղ»՝ քաղաքապետարանից․ «Ականջ ծամող» Նուարդ Վարդանյանի զվարճանքը (տեսանյութ)

«Ականջ ծամող», Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ակտիվացել է Տիկ-տոկ հավելվածում, որտեղ հիմնականում ժամանակ են անցկացնում դեռահասները։

Նրա նոր տիկ-տոկյան վիդեոն վերաբերում է ինչ-որ տեսանյութ նկարելուն, այսինքն՝ նա պատմում է, որ ինչ-որ շարժումներ է ուզում անի երաժշտության տակ եւ դրա վրա զվարճանում։

Նշենք, որ երեկ էլ նա ավագանու նիստին ժամանակ եւս Տիկ-տիկի վիդեո էր նկարել, այն էլ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր շատ կարեւոր հարց՝  աշխատավարձերի շեշտակի բարձրացան հետ։

2019 թվականին Վարդանյանը աչքի ընկավ մի գրառումով, որը մեծ աղմուկ առաջացրեց, նա գրել էր․ «Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել՝ թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:

Նշենք նաեւ, որ օրեր առաջ էլ սկտիվ տիկտոկերներից Շրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարար նշանակվեց Գայանե Գաբրիելյանը, որը այդ հավելվածում  սիրում է երեխաների ձայների ներքո հանդես գալ։

Մանրամասն՝ տեսանյութում