«Կմճտենք մեր համապատասխան տեղը... որ դե՜ աչքով չտան»

 «Կմճտենք մեր համապատասխան տեղը... որ դե՜ աչքով չտան»
․․․ Ու քանի որ Հայաստանում պետական ամենաբարձր մակարդակով օգտագործվում են սնոտիպաշտական «բուժումներ»՝ ի դեմս կորոնավիրուսի, շարքային քաղաքացիներին մնում է ապավինել սնոտիապաշտական բուժական եղանակների։ Երկրի վարչապետը կորոնավիրուսի դեմ հանդես է եկել հետևյալ գրառմամբ․
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

 Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։

Ու, նաև,  պաստառ է հրապարակել, հավանաբար համապատասխան մասնագետների բացակայության պատճառով, թե ինչպես պաշտպանվել կորոնավիրուս գրիպից։

Բնական է, նրա գրառմանն արձագանքել են շատերը, իրենց պապատատական բուժական մեթոդներն ի ցույց հանելով։ Ներկայացնում ենք առավել օգտակարները․

Ani Kaghinyan Աչքի հուլունք կախեք և չեք հիվանդանա։ Թու, թու, թու չար աչքից հեռու։

Davit Gharibyan Պարոն վարչապետ աչքով մի տվեք

Aren Apikyan Թու թու թու, կարևորը սև կատու չանցնի դեմներովս ու կորոնավիրուս չենք հիվանդանա: Մեկ էլ աչքի հուլունք ու խաչ կախեք տանը: Իրար կողք:

ԱՇ Սաֆարյան թու, թու, թու:
Ամեն

Mariana Edilyan Մեկ էլ մենք մեզ կմՃտենք համապատասխան տեղը...որ դե աչքով չտան էլի բոլոր երկրները!!  (օֆ է!! )

 

Հայելի Պատվերով Չի գալու Հայաստան, խելքը ցամաք հացի հետա կերե՞լ է։ Դուխ չունի։ Մի հետ թեթև ռոզսկ հայտարարեք ու վերջ

Sveta Zakaryan Թու, թու, թու չար աչքերին ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին, ՀՅԴ- ին.......

Lusine M-yan Դիմակ չկա, իսկ ի՞նչ խորհուրդ կտաք, ասենք՝ սխտորով վզնո՞ց ...

 

Sukias Mikayelyan Լագանի մեջ ջուր լցրեք և հրեք մահճակալի տակ ...

Stephan MN Լֆիկի արաղ խմած ազգ ենք, պարոն վարչապետ, մեզ բան չի լինի

 

Armen Papyan Սեղանին խփեք 3 հատ պարոն վարչապետ

Vahagn Paployan Սատանի ականջը խուլ

Arman Gabrielyan Ինչ որ փայտի վրա թխթխկացրի՞ք 3 անգամ պարոն վարչապետ, միայն թու, թու, թուն մեկ- մեկ չի օգնում։

Vardan Gabriel Մոմը կoգնի, մոոոոմըըը

Isabel Sanchez Թու-թու-թու, Նիկոլ ջան, դու չլինեիր, մենք կորած էինք: Փառքդ շատ: Սաղ ազգի տուտուզն էլ կմճտեք հաա.. չար աչքը մեզ չկպնի

Art Vito Sardaryan թու,թու, թու, Արսենս առավոտ կոֆեիս բաժակը նայեց, ասեց՝ վտանգավոր բան չկա, ձին մուրազա, Ա տառ եմ տեսնում, մոտ օրերս փողա գալու ձեռդ, խելքով կծախսես, վերջում էլ զանգեցինք Քյավառի Անոյին մի հատ հեռախոսով մոմ թափեց, մի խոսքով անվտանգության բոլոր միջոցները ձեռնարկում ենք ժող ջան, և ուրեմն, հպարտ քաղաքացի, ես Քո համար ամեն ինչի պատրաստ մարդ եմ՝ ԱՅՈ։

Մի օգտատեր էլ ավելի լավ խորհուրդ ունի, ուղղակի «վարչապետի սրտից է խոսում․

Нуник Симонян Հանրահավաքներ ու երթեր անցկացնելը խիստ նպաստավոր են ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱՐ, և ուրեմն,  յառաջ դեպի քուչա․․․

Սնոտիապաշտական այդքան միջոցներ առաջարկելուց  մի վաղուցվա անեկդոտ հիշեցի։ Տատին ասում է ՝ թու, թու թու աչքով չտամ, 90 տարեկան, բայց դեռ կույս եմ։

Լավ եղեք։ Աստված բոլորիս հետ։