Հայաստանում ինչքան հազացող ու փռշտացող մարդ կա, իմ կաբինետով է անցնում 

Հայաստանում ինչքան հազացող ու փռշտացող մարդ կա, իմ կաբինետով է անցնում 

Հայաստանում ինչքան հացացող ու փռսշտացող մարդ կա, իմ կաբինետով է անցնում 

«Հրապարակի»-ի հարցազույցը «ԱրթՄեդ» ԲԿ, բժիշկ-թոքաբան Աշոտ Եղոյանի հետ։
-Պարոն Եղոյան, Առողջապահության նախարարությունը Ձեզ՝ որպես թոքաբանի ինչ-որ ցուցումներ տվե՞լ է։
-Նախարարությունը մոտավորապես այսպես է մեզ հրահանգավորել։ Հիվանդները, որոնք ջերմություն ունեն, դիմում են բժշկի, ամբուլատոր, Հայաստանում ինչքան հազացող, փռշտացող մարդ կա, իմ կաբինետով է անցնում, ի՞նչ անել, հարցնել, թե ինքը վերջին 15 օրում չինացի տեսե՞լ է, թե չէ (ծիծաղում է)։ Կատակով չեմ ասում, իսկապես, Չինաստանի հետ կապ․․․ կամ հիմա արդեն ոչ միայն Չինաստանի, դրսում եղե՞լ են, թե չէ։ Մի խոսքով, կոնկատը պետք է պարզել։ Եվ հետո հետևել մի քանի օրերի ընթացքում, թե ինչ է։

-Իսկ չեք կարծում, որ եթե հարցնում եք կոնտակների մասին, ավելի ճիշտ կլիներ, որ Իրանի հետ սահմանը մասնակի չփակվեր։ Ինչ տրամաբանություն է՝ մարդատարները չեն գալիս, բեռնատարները գալիս են։

-Գիտեք ինչ, Առողջապահության համաշխարհային կազմակերությունը հլը որ չի հրահանգավորում, որ փակենք։ Գիտեք՝ օրենքներ կան, դեռ անունը չի դրված՝ պանդեմիա։ Նույնիսկ՝ Չինաստանում։

-Իսկ հազացող, փռշտացող մարդիկ անհանգի՞ստ են, որ իրենց մոտ կարող է կորոնավիրուս լինել, ինչ հոգեվիճակում են գալիս։

-Բավականին նևրոտիկ վիճակում։ Իհարկե, բայց սովորաբար ինձ հաջողվում է էդ մարդկանց հանգստացնել, բերել հավասար վիճակի։ Ոչ ավել, ոչ պակաս՝ ոչ պանիկա, ոչ՝ հանգստություն։

-Հիվանդությունն արտահայտվում է թոքերի բորբոքումով։

-Ոչ միշտ։ Վիրուսն ինքը թոքերի բորբոքում չէ, կոչվում է վիրորսային ինտոկսիակացիոն սինդրոմ։ Հիվանդությունը կարող է ընթանալ ոչ թոքաբորբով, երբ մարդու խրոնիկ հիվանդությունները խորանում են․դիաբետ, սրտանոթային հիվանդություններ,լյարդի հիվադություն։ Իսկ մյուսները այլ՝ տարբեր վիրուսներ են․հենց հիմա Երևանում ահագին վիրոսով մարդկանց հետ շփվում եմ։ Նույնիսկ, երեկ երբ այդ քննարկումը, որ հումորի վերածեցին, երբ Թորոսյան Արսենն ասաց՝ կարող ա մարդը չզգա էլ, որ էդ կորոնավիրուսը տարել է, վարչապետն էլ, թե այսինքն՝ մուրաբա, բան, խմելով կարող է լավանա՞լ և չզգա էլ, որ տարել է։ Ու այդտեղ ճշմարտության հատիկ կա։

-Ինչով են պամանավորված մեր ԱՆ-ի լավատեսական կանխատեսումները։

-Այնպես չէ, որ ողջ աշխարհում վատատեսական են, ավելի շատ աշխարհը շփոթված է, մահացու դեպքերն ենք ասում, բայց առողջացման դեպքերը չենք ասում։ Չէ՞ որ հազարավոր հիվանդների հիմնական մասը առողջանում են։

-Պարոն Եղոյան, Դուք անզեն աչքով, առանց տեստի կարող եք որոշե՞լ, թե ունի մարդը կորոնավիրուս, թե ո՞չ։

-Կներեք, չեմ կարող։ Բոլորովին, վիրուս է, ես չգիտեմ, դրա համար վիրոսոլոգիա է պետք ունենալ, որ էդ վիրուսը մենք կարողանանք լայնորեն որոշել։ Եթե ուզում եք, որ մենք իսկապես որոշենք՝ կորոնավիրուս է, թե ոչ,  յուրաքանչյոր վիրուսի կասկածի դեպքում  մենք պետք է ունենանք լայնածավալ լաբորատորիաներ, որտեղ ուղարկեմ, որ իմանամ։

-Չկա՞ն դրանք, Ձեր խոսքով։

-Ինչքան գիտեմ՝ էդպիսի մասշտաբով, որ գնա վիրուսդ որոշի ու վաղը կգաս, ոչ։

-Իսկ եթե կասկած ունեք, ուր եք ուղարկում։

-Չեմ ուղարկում, ես հետևում եմ կլինիկորեն, ես չունեմ էդ հանձնարարականը որ հենց հիվանդը եկավ պտի ուղարկեմ, որ վիրուսը որոշեն։