Աչքիս Ռուբինյանին նորից ուղարկենք մերձեցման երեկոյի 

Աչքիս Ռուբինյանին նորից ուղարկենք մերձեցման երեկոյի 

Ռուսաստանում բնակվող Մարիամ Հովսեփյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Աչքիս Ռուբինյանին մի անգամ էլ ուղարկենք մերձեցման երեկոյի ))))))»։

Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի թեման ռուսներին հանգիստ չի թողնում և հայ-ռուսական միջխորհրդարանական խմբի կազմում Երևան ժամանած Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշինիկովը խոստացել էր անձամբ զբաղվել Գարեգին Նժդեհի հարցով՝ ռուսաստանյան Արմավիր քաղաքում հանել տալով մեծ հայի հուշատախտակը։ Մոսկվա վերադառնալուց հետո նա հայտարարել է, որ իրեն սպառնացել են ինչ-ինչ տխուր հետևանքներով, բայց որևէ հայ լրագրող իրեն չի հարցրել «ֆաշիստների միջնորդ» Գարեգին Նժդեհի վերաբերյալ իր դիրքորոշման մասին։

Այս հայտարարարությունը նա արել է ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում, որտեղ նա դժգոհում է նաև, որ  հայ լրագրողները իրեն այդ մասին չեն հարցրել, քանի որ զգացել են, որ պարզ ու շիտակ կպատասխանի այդ հարցին։ Նաև, ըստ իր մեկնաբանության, մերոնք իմացել են, որ պարոն Կալաշնիկովը երկակի ստանդարտներ չունեցող անձ է։ 

Հիշեցնենք, որ հոտեմբերի 11-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովից ու Նիկոլ Փաշինյանի պատասխանից հետո Ալիևի «պասով» այս թեման պարբերաբար շրջանառության մեջ գցող ռուսական մեդիային մի շարք  հայ պատգամավորներ  դեռ այն ժամանակ պատասխանել էին։

Մասնավորապես, հիշեցնելով Մոլոտով-Ռիբենտրոպ հայտնի պակտի և նաև պահպանվող գաղտնի փաստաթղթերի մասին։