Հայկ Գրիգորյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

 Հայկ Գրիգորյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 75 պատգամավոր: Դեմ քվեարկող պատգամավոր չի եղել:

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու երդվեց՝ պարտականությունները կատարել ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: