Շիրակում ընտրվել են համայնքների գործող ղեկավարները

Շիրակում ընտրվել են համայնքների գործող ղեկավարները

2019 թվականի հունիսի 9-ին ՀՀ Շիրակի մարզի Սպանդարայան և Անուշավան համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ինքնառաջադրվել էին երկու թեկնածուներ` համայնքի գործող ղեկավար՝ Ավետիք Գարուշի Մխիթարյանն ու Սայադ Ջոնիկի Ալմաստյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1159 քաղաքացիներից 628-ը։ 384 կողմ ձայներով համայնքի ղեկավար է վերընտրվել Ավետիք Գարուշի Մխիթարյանը:

Անուշավան համայնքում ևս ինքնառաջադրվել էին երկու թեկնածուներ՝ համայնքի գործող ղեկավար՝ Երվանդ Գեղամի Հակոբյանը և Համբարձում Ալեքսանի Ալեքսանյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1550 քաղաքացիներից 911 -ը։ Երվանդ Հակոբյանը ստացել է 519 ձայն, Համբարձում Ալեքսանյանը` 374 ։ Անուշավան համայնքի ղեկավար է վերընտրվել Երվանդ Հակոբյանը:Նշենք,որ վերընտրված  համայնքների ղեկավարների մրցակիցներն առավել  երիտասարդ էին: