Զելենսկին սպառնացել է իր երկրի հին համակարգին

Զելենսկին սպառնացել է իր երկրի հին համակարգին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր «Ժողովրդի ծառա» կուսակցությունը կկարողանա նոկաուտի ենթարկել երկրի հին իշխանական համակարգը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ Զելենսկու, պետք է ոչ թե թարմացնել հին համակարգը, այլ հաստատել նորը։ Ապրիլի 21-ին արվել է առաջին փոքրիկ քայլն այդ ուղղությամբ։ «Դա միայն առաջին փուլն էր։ Համակարգը դեռ նոկդաունի մեջ է, բայց մենք պետք է հասնենք նոկաուտի»,- ասել է Զելենսկին։