Գիտնականները խոսել են լյարդի համար ֆրուկտոզայի ունեցած վտանգների մասին

Գիտնականները խոսել են լյարդի համար ֆրուկտոզայի ունեցած վտանգների մասին

ԱՄՆ Բոստոն քաղաքի Ջոնսոնի դիաբետի կենտրոնի մասնագետները եկել են այն եզրակացության, որ սննդակարգում ֆրուկտոզայի բարձր քանակությունը խանգարում է, որպեսզի լյարդը կարողանա բնականոն իրականացնել ճարպերի այրման իր ֆունկցիան։ Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ռոնալդ Կանը պարզաբանել է, որ ֆրուկտոզան ստիպում է լյարդին ճարպ կուտակել, եւ գործում է ճիշտ նույն կերպ, ինչ կերպ կգործեր, եթե սննդակարգում մեծ քանակությամբ ճարպեր ներառվեին։ Նա նշել է, որ ֆրուկտոզայի չափավոր քանակության պարունակությունը լիովին նորմալ է ու անհրաժեշտ մարդու կենսագործունեության համար, սակայն պետք է ցուցաբերել անհրաժեշտ զգուշավորություն, այդ չափավորությունը չխախտելու համար։