Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 13 հազարի

Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 13 հազարի

Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում աճել է 487-ով։ Մահացությունները մեկ օրում աճել են 11 դեպքով։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է 13 183 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը 327 է, ապաքինվածներինը՝ 2097 մարդ։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսից ընդհանուր մահացությունների թիվը հասել է 257 հազարի, ընդհանուր հիվանդացության թիվը գերազանցում է 3,6 միլիոնը, ապաքինվել է 1,2 միլիոն մարդ։